Պուտին․ Ստամբուլի համաձայնագրերը կարող են Ուկրաինայի հարցով բանակցությունների հիմք դառնալ

Ստամբուլի համաձայնագրերը մնում են «սեղանին» և կարող են հիմք լինել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ստամբուլի համաձայնագրերը մնում են սեղանին և կարող են հիմք ծառայել այս բանակցությունները շարունակելու համար»,- SCO Plus հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ստամբուլի պայմանավորվածությունները «նախաձեռնվել են ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավարի կողմից, ինչը նշանակում է, որ, ըստ երևույթին, դրանք բավականին հարմար են Ուկրաինայի համար»։

News.am