2024-07-04 19:26
Լրատվական գործակալություններ
Գուտերեշը կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը SCO Plus հանդիպման ժամանակ կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում՝ համաձայն համաշխարհային կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքի։
«Մեզ Ուկրաինայում խաղաղություն է պետք՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»,- ասել է նա։ Բացի այդ, Գուտերեշը խաղաղության կոչ է արել երկրներին՝ Սուդանից մինչև Սահելի շրջան, Կոնգո, Սոմալի և Աֆղանստան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ խաղաղության հասնելը պետք է լինի աշխարհի «բազմակողմ համակարգի գլխավոր նպատակը» և կայուն զարգացման անփոխարինելի պայմանը։ Նա ընդգծել է, որ ՇՀԿ-ն ունի խաղաղության հասնելու ուժ և պատասխանատվություն։
News.am