Իրանի դեսպան․ Մեր քաղաքականությունը կառավարությունների փոփոխությամբ չի փոխվում
Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային քաղաքականություն է. մեր քաղաքականությունն է զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը, փոխգործակցոթյունը մեր հարևանների, այդ թվում Հայաստանի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Դիտարկմանը, որ նախագահի թեկնածուներից մեկը՝ Փեզեշքիանը ազգությամբ ադրբեջանցի է, նա ասաց. «Մեր սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխությամբ չի փոխվում: Նախագահի բոլոր թեկնածուները իրեն ցելույթներում ընդգծել են իրենց որդեգրած քաղաքականությունը՝ զարգացնելու հարաբերությունները հարևան երկրների հետ, այդ թվում Հայաստանի: Պետք է նշեմ, որ Իրանն ունի շատ մեծ բնակչություն և այնտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն դա չի կարող ազդել երկրի կողմից որդեգրած սկզբունքային և ազգային քաղաքականության վրա: Նրանք բոլորը այդպես են մտածում և այդպես են վարվում»,-ասաց դեսպանը:
Նա հավաստիացրեց, որ Իրանը եղել է Հայաստանի բարեկամը, կա և կլինի. «Հայաստանի հետ հարաբերությունները նոր ստեղծվող կառավարության շրջանակում ավելի կզարգանան:
Յուրաքանչյուր երկրի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային և փոխադարձ շահերի հիման վրա: Այդ սկզբունքը չի փոխվում:
Դուք չպետք է ազդվեք բազմաթիվ լրատվամիջոցների կողմից հրապարակվող ոչ ճիշտ գովազդներից:
News.am