Մեհդի Սոբհանի․ Տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն

Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Ցանկացած լարված իրավիճակ, ցանկացած պատերազմ եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա ազդեցությունը, հետևանքները լինելու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա: Ուստի, երբ ասում ենք 3+3, դա տարածաշրջանի երկրների և այն երկրների, որոնք իրար հետ ունեն հակամարտություն, այդ շրջանակում ընդգրկում է, որի շրջանակում մենք պետք է հասնենք հարատև խաղաղության:

Սա պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի շրջանակում, միայն քաղաքական կողմը չպետք է դիտարկել, այլև տնտեսական հարցեր, առևտրի հարցեր, տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխադարձ այցելությունների հարցեր»,-ասաց նա:

News.am