Իրանի նախագահի պաշտոնակատարը Չինաստանի հետ հարաբերություններն անվանել է ռազմավարական

Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը հայտնել է, որ Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և հիմնված են փոխադարձ շահերի և հարգանքի վրա։ Այս մասին Մոխբերը հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։

Նա նշել է, որ Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և ընդլայնվում են փոխադարձ շահերի և հարգանքի հիման վրա, տեղեկացրել է IRNA-ն։

Իրանի նախագահի պաշտոնակատարն ավելացրել է, որ երկու երկրները լի են վճռականությամբ՝ շարունակելու և ընդլայնելու համակողմանի համագործակցությունը տնտեսական, առևտրային և էներգետիկ հատվածներում։

Սի Ծինփինը, իր հերթին, ընդգծել է, որ Չինաստանի քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ չի գտնվում արտաքին գործոնների ազդեցության տակ։

News.am