2024-07-06 14:43
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ին մտահոգել է Հունգարիայի վարչապետի այցը Մոսկվա
ԱՄՆ-ին մտահոգում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Մոսկվա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիերը: Սպիտակ տանը կարծում են, որ այդ այցը չի նպաստում խաղաղության հաստատման նպատակին և հակաարդյունավետ է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման համար:
Օրբանը Մոսկվա է այցելել հուլիսի 5-ին և հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են ուկրաինական կարգավորումը, Ռուսաստանի և Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի և Հունգարիայի փոխհարաբերությունները և Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետության հնարավոր սկզբունքները: