Օրբանը Պեկինից հետո Վաշինգտոն կգնա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո մեկնում է Վաշինգտոն: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցում։

«Հաջորդ կանգառը Վաշինգտոնն է»,- գրել է Օրբանը Պեկինից հեռացող ինքնաթիռի կադրերին կից:

Օրբանի՝ ԱՄՆ այցի ծրագիրը չի հաղորդվում։

Ավելի վաղ Օրբանը «խաղաղության առաքելության» շրջանակներում իր երրորդ կանգառն անվանել էր Պեկինը:

Sputnik Արմենիա