2024-07-08 14:38
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել ԼՂ-ից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին
Հուզմունքով եմ ներկա գտնվել ՀԲԸՄ-ի հրավերով Լեռնային Ղարաբաղից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին. X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Այս կանանց և տղամարդկանց համար, ովքեր վերամիավորվել են իրենց բռնի գաղթից 10 ամիս անց, այս համերգը հաղթանակ է աքսորի, անարդարության և մոռացության դեմ»,-գրել է նա:
Aysor.am