Արարատ Միրզոյանն մեկնում է Վաշինգտոն

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։