Հայկ Խանումյան․ Հնարավոր պատերազմը հենց Ադրբեջանի տարածքում եմ տեսնում

Հնարավոր պատերազմը հենց Ադրբեջանի տարածքում եմ տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Տարածաշրջանային պատերազմը լինելու է լոգիստիկայի շուրջ: Իրանը և Ռուսաստանը պետք է թույլ չտան, որ իրենց ազդեցությունից դուրս գան Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը: Այդ հարցը պետք է այս տարածաշրջանում լուծվի, հետևաբար այդ տարածաշրջանային պայթյունը հնարավոր է միայն մեր տարածաշրջանում տեղի ունենա»,-ասաց նա:

Խանումյանի համոզմամբ, Հայաստանին նախաձեռնողական քաղաքականություն է պետք, որ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ձգվող նախագծերում փորձի նախաձեռնողականություն ցուցաբերել: