2024-07-10 19:39
Լրատվական գործակալություններ
Ucom-ի կողմից իրականացված աշխատանքների ընթացքում նկատվել են ֆիքսված կապի խափանումներ
Ucom-ի կողմից իրականացված արդիականացման աշխատանքների ընթացքում որոշ բաժանորդների մոտ նկատվել են ֆիքսված կապի խափանումներ, որոնք այժմ կարգավորվում են: Այս մասին հայտնում են ընկերությունից:
«Հնարավոր ընդհատումների համար նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Կարգավորումները որոշ ժամանակ անց ամբողջապես կկատարվեն և կապը կվերականգնվի բոլոր բաժանորդների համար»,- ասվում է հաղորդագրությունում։
News.am