2024-07-11 08:57
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ում հույս ունեն, որ Երևան-Բաքու բանակցություններն արդյունավետ կլինեն
ՄԱԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` մեկնաբանելով Վաշինգտոնում Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
«Հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կտա արդյունքներ։ Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը և երկկողմ խնդիրների կարգավորումը խիստ դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Դյուժարիկը։
Sputnik Արմենիա