2024-07-11 15:59
Լրատվական գործակալություններ
Վառվում է Ռուանի տաճարի աշտարակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի Ռուան քաղաքում հրդեհվել է աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ռուանի տաճարի աշտարակը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ռուանի քաղաքապետ Նիկոլա Մեյեր-Ռոսինյոլն ասել է, որ մարման համար մոբիլիզացվել են քաղաքի բոլոր միջոցները։
Հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են:
Ռուանի տաճարը Ռուանի և Նորմանդիայի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։ 1876-1880 թվականներին եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը։
Sputnik Արմենիա