Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Լոնդոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Փաշինյանն ու Հակոբյանն այնտեղ են լինելու հուլիսի 17-20-ը։

«Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 4–րդ գագաթնաժողովին: ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հուլիսի 14-ին կնոջ և կրտսեր դստեր` Արփիի հետ մեկնել էր Բեռլին` անմիջապես մարզադաշտից «Եվրո 2024»-ի եզրափակիչ Իսպանիա–Անգլիա խաղին հետևելու։

Sputnik Արմենիա