2024-07-17 18:35
Լրատվական գործակալություններ
Իոաննիսյան․ Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինելու
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում Սահմանադրության փոփոխությունների հարցին:
«Քանի որ շատ եք հարցնում, ասեմ.
1․ Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։
2․ Սահմանադրության նախաբանին և/կամ Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։
3․ Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա Սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։
4․ Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատ[ության նախարարության] կողմից։
5․ Առաջիկա նիստում քննարկվելու է կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»,- նշել է նա։
News.am