2024-07-17 18:41
Լրատվական գործակալություններ
Եղոյան․ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ֆեյսբուքում գրել է.
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև` Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։
Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը»։
«Փաստինֆո»