Անդրեասյան․ Հայագիտական միջազգային կոնգրեսում ծավալվող քննարկումներն օգնելու են ռազմավարության մշակմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամը հուլիսի 19-22-ը կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրես:

Կոնգրեսը կանցկացվի Մատենադարանում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որին կմասնակցեն 16 երկրից Հայաստան ժամանած հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ (Անթիլիաս, Զմմառ, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ):

Հուլիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել են Հայագիտական միջազգային կոնգրեսի ծրագիրը, նպատակն ու հիմնական ուղղությունները:

News.am