Էլմիրա Կարապետյանը մասնակցեց Փարիզի Օլ․ խաղերի ջահի փոխանցումավազքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին։
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, հրաձգության օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը հուլիսի 17-ին օլիմպիական ջահի փոխանցումավազքին մասնակցել է Վիլերս Կոտերեց քաղաքում։
Նա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին հայ օլիմպիականն է, որը մասնակցեց Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին:
Փարիզ-2024-ում Էլմիրա Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 27-ին: Հայաստանի առաջատար հրաձիգը կպայքարի իր հիմնական մրցաձևում՝ 10 մետր օդամղիչ ատրճանակ:
Կանանց որակավորման փուլը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:30-ին:
Հրաձգության մրցաշարը կանցկացվի Շատորու քաղաքում Ազգային կենտրոնական հրաձգարանում (Chateauroux shooting centre): Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 28-ին, 14:00-ին:
News.am