Դեմոկրատների գրեթե երկու երրորդի կարծիքով Բայդենը պետք է դուրս մնա նախագահական մրցապայքարից

Դեմոկրատների գրեթե երկու երրորդը կարծում է, որ նախագահ Ջո Բայդենը պետք է դուրս մնա նախագահական մրցապայքարից և թույլ տա, որ իր կուսակցությունը այլ թեկնածու առաջադրի, ըստ նոր հարցման՝ կտրուկ հերքելով նրա պնդումը, թե «միջինվիճակագրական դեմոկրատները» դեռ իր հետ են, անգամ եթե որոշ «աղմկոտ անուններ» նրանից երես են թեքել, հայտնել է Associated Press-ը։

Հանրային կապերի AP-NORC հետազոտությունների կենտրոնի անցկացրած նոր հարցումը միաժամանակ ցույց է տվել, որ 10 դեմոկրատներից միայն 3-ն է չափազանց կամ շատ վստահ, որ Բայդենը ՝ նախագահի պաշտոնում արդյունավետորեն ծառայելու հմար բավարար մտավոր կարողություններ ունի:

Անհասկանալի է, թե արդյոք Թրամփի դեմ մահափորձն ազդե՞լ են Բայդենի մասին մարդկանց կարծիքի վրա, սակայն մահափորձից հետո անցկացված մի քանի հարցումներ նրա հեռանկարները բարելավվելու մասին նշաններ ցույց չեն տվել:

Ընդսմին, երբ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը լրացուցիչ ուշադրության է արժանանում Բայդենի հրաժարականի մասին խոսակցությունների ֆոնին, հարցման արդյունքում պարզվել է, որ Հարիսի նկատմամբ բարեհաճության վարկանիշը համապատասխանում է Բայդենի վարկանիշին, բայց Հարիսի մասին բացասական կարծիք ունեցող ամերիկացիների մասնաբաժինը փոքր-ինչ ցածր է:

Հարցումը որոշ ապացույցներ է տալիս, որ սևամորթ դեմոկրատները Բայդենի ամենաուժեղ կողմնակիցներից են. հարցվածների մոտ կեսը կարծում է, որ նա պետք է շարունակի քարոզարշավը՝ 10 սպիտակամորթ և իսպանախոս դեմոկրատներից մոտ 3-ի համեմատ: Ընդհանուր առմամբ, 10 ամերիկացիներից յոթը կարծում է, որ Բայդենը պետք է հրաժարվի ընտրություններին մասնակցելուց, ընդ որում դեմոկրատները միայն մի փոքր ավելի քիչ են, քան հանրապետականներն ու անկախները, հայտարարում, որ նա պետք է ճանապարհ բացի նոր թեկնածուի համար: 10 ամերիկացիներից մոտ 6-ը ցանկանում է, որ Դոնալդ Թրամփը հեռանա նախագահական մրցապայքարից, սակայն հանրապետականներն այս ճամբարում համեմատաբար քիչ են:

Ինչ վերաբերում է Բայդենին, ապա մինչև 45 տարեկան դեմոկրատների երեք քառորդը ցանկանում է, որ Բայդենը լքի պաշտոնը, ի հակադրություն 10 տարեց դեմոկրատներից մոտ 6-ի:

Մեծ է հավանականությունը, որ այս բոլոր վերջին իրադարձությունների պատճառով ամերիկացիները համարում են, որ Թրամփն ավելի հավանական է, որ հաղթի Բայդենին 2024 թվականի ընտրություններում՝ 42%-ն ընդդեմ 18%-ի:

Հարցվածների մոտ մեկ քառորդը կարծում է, որ երկու թեկնածուները հաղթելու հավասար շանսեր ունեն:

News.am