360 բնակչություն ունեցող կիրանցեցինից առնվազն 3 տասնյակը մի քանի անգամ կանչվել է ՔԿ հարցաքննության

Կիրանցի բնակիչներին տարբեր քրեական գործերով կանչում են քննչական կոմիտե: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը:

«Էկել մարդկանց ձեռիքց իրենց հողը, տունը, այգին խլել տվել են Ադրբեջանին, հիմա էլ տարբեր քրեական գործերով կանչում են քննչական կոմիտե: Այդ թվում և անչափահասների: Թե բա վիրավորել հայհոյել եք պաշտոնյաների:

360 բնակչություն ունեցող կիրանցեցինից առնվազն 3 տասնյակը մի քանի անգամ կանչվել է քննչական կոմիտե հարցաքննության»,- գրել է նա:

News.am