ԿԶԵՀ-ը դրամաշնորհ կտա ՀՀ-ին ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացման համար

Եվրասիական զարգացման բանկը 2 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ–ին` հանրային հատվածում ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացման համար։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց 2024 թ. փետրվարի 6–ին ստորագրված «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսա­վորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհ տրամադրելու մասին» համաձայնագրի» ստորագրմանը:

«Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Նշվում է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի ներդրումը բաղկացած է 3 փուլից՝ առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակում համակարգի ներդրում, նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և պետության մակարդակով համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում։

Հրամանագրի նախագիծը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը:

Sputnik Արմենիա