Զոհրաբյան․ «Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում». «Եթե ուզում եք ժամերով հերթ չկանգնել, վճարեք» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Զվարթնոց» օդանավակայանում մարդիկ ժամերով հերթ են կանգնում անձնագրային ստուգում անցնել համար։ Այս մասին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրապարակելով տեսանյութ։

 

Նրա ներկայացմամբ, ժամեր շարունակ հերթ չկանգնելու համար իրենց առաջարկել են յուրաքանչյուր անձի համար հավելյան 9000 դրամ վճարել և անցնել անձնագրային ստուգում։

«Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում։ Փող «կպցնելու» նոր տրյուկ. առանց հերթ անցնելու համար առաջարկում են անձի համար վճարել 9 հազար դրամ՝ կամ՝ մի 4-5 ժամ պիտի հերթ կանգնես»,- գրել է նա։

News.am