Հայաստանը և Ադրբեջանը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել
Առնվազն հինգ երկրներ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել, «Իզվեստիա»-ին տեղեկացրել է ՇՀԿ Քարտուղարությունում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգող Մեհրդադ Քիաեին։ Այդ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Կամբոջան և Շրի Լանկան, տեղեկացրել է «Իզվեստիան»։
«Մի քանի երկրներ անդամակցության հայտ են ներկայացրել, ներառյալ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը և այլն։ Այդ երկրները (բացի Բանգլադեշից) ցանկանում են փոխել երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակը դիտորդով։ Մենք, ըստ էության, պատրաստ ենք դիտարկել այդ հարցը և համապատասխան հայտատուների և կազմակերպության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ գալ մի ինչ-որ եզրահանգման»,- ասել է Մեհրդադ Քիաեին։
Նրա խոսքով՝ «սկզբում նրանք պետք է դառնան դիտորդներ և դրանից հետո միայն կարող են լինել լիարժեք մասնակիցներ»։ Բանգլադեշը չի մտնում երկխոսության գծով գործընկերների մեջ, բայց դիտորդի կարգավիճակի ճանապարհին այդ փուլը կարելի է շրջանցել, նշել է Մեհրդադ Քիաեին։ Դրա համար անհրաժեշտ է կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը։
News.am