Հաջիևը հավաստիացնում է. Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ալիևի հետ Լոնդոնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մեծ Բրիտանիայում։ Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմում օգնական-արտաքին քաղաքական հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։

«Հանդիպումն առաջարկել է բրիտանական կողմը, և «Հայաստանի վարչապետի հաժարումը դրանից նահանջ է խաղաղության օրակարգից», ընդգծել է Հաջիևը։

News.am