2024-07-18 16:39
Լրատվական գործակալություններ
Բադալյան․ Ադրբեջանական կողմը մերժել է Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը
Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի առաջարկը` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավրությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,– գրել է խոսնակը։
Նշենք, որ ադրբեջանական կողմն էլ պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էը հրաժարվել Լոնդոնում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Sputnik Արմենիա