Բագրատ Սրբազան․ Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք

Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք:՚ Այս մասին հուլիսի 21-ին, Գեղարքունիքի Նորատուս գյուղում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք։ Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք»,-ասել է նա։

Բագրատ Սրբազանը նաև նշել է, որ բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ այսօր մենք Կառավարություն չունենք:

«Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարողանում է ցուցումներ տալ։ Ալիևն ինքն իրեն այնքան արտոնություն է տվել, որ մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթե եկել ես Լոնդոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ապա ինչո՞ւ ես եկել: Ու ցավալին այն է, որ որևէ պատասխան չկա»,- ասել է նա։

News.am