Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին

ԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենն այսօր հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից և չի ձգտի վերընտրվել Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի երկրորդ ժամկետով։ Այս մասին գրել է ՌԻԱ Նովոստին։

Ջո Բայդենը նաև ասել է, որ մտադիր է իր ներկայիս պաշտոնավարումը կատարել մինչև վերջ: «Կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ ես հրաժարվեմ և կենտրոնանամ իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունների կատարման վրա», - գրել է Բայդենը իր սոցիալական ցանցում հրապարակված նամակում:

Ամերիկյան տաբեր լրատվամիջոցները միակարծիք էին և գրում էին, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը վատ է հանդես եկել Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռուստաբանավեճում։ Բայդենը կակազում էր, միշտ չէ, որ հստակ ձևակերպում էր իր մտքերը, և վերջում տեսախցիկները ֆիքսել էին այն պահը, երբ Բայդենի կինը՝ Ջիլը, օգնեց նրան իջնել աստիճաններից:

Այս ֆոնին դեմոկրատների շրջանում մեկ այլ թեկնածու առաջադրելու կոչերն ավելի ու ավելի հաճախ են դառնում: Ամենահավանական թեկնածուն համարվում է փոխնախագահ Կամալա Հարիսը։ Ամեն ինչ կորոշվի Դեմոկրատական ​​կուսակցության համագումարում, որը տեղի կունենա օգոստոսի 19-ից 22-ը Չիկագոյում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենն իրեն դավաճանված է զգում, քանի որ դեմոկրատների մի մասը պնդում է, որ նրան հեռացնեն նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելուց:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

Sputnik Արմենիա