2024-07-22 09:53
Լրատվական գործակալություններ
Կրեմլն արձագանքել է նախագահական մրցապայքարից Բայդենի դուրս գալու մասին լուրին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկոկը SHOT Telegram ալիքի հետ զրույցում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին լուրին։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության համար ավելի նախընտրելի է կանխատեսելի թեկնածու Բայդենը։
«Ընտրություններին դեռ 4 ամիս կա, և սա երկար ժամանակ է, որի ընթացքում շատ բան կարող է փոխվել։ Պետք է համբերատար լինել և ուշադիր հետևել, թե ինչ կլինի հետո: Մեր առաջնահերթությունը հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
News.am