ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել, ինչին արձագանքել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանը նմանատիպ ապատեղեկատվություն էր տարածել նաև երեկ` օգոստոսի 15–ին` հաղորդելով` իբր հայկական զինուժը ժամը 18։10-ի սահմաններում կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն դա ևս հերքել էր։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունիսի 22-ին հայտարարեց, որ Բաքվին առաջարկվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծել։

Գործադիր մարմինն այդ առաջարկի մասին հիշեցրեց մեկ ամիս անց` հուլիսի 22-ին։

Sputnik Արմենիա