Պուտինը նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում հայտնել է, որ նախատեսում է բանակցությունների արդյունքների մասին պատմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ նախագահի խոսքով՝ երեկ նա Ալիևի հետ քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման թեման, իսկ այսօր կողմերը կշարունակեն թեմայի քննարկումը։

News.am