Պուտին․ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելուն, մասնակցել ճգնաժամի կարգավորմանն այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի խաղաղության համաձայնություն կնքվի, գործը հասցվի սահմանազատման, սահմանագծման, ապաշրջափակման... համապատասխան ուղղությունների լոգիստիկայում և տնտեսությունում, մենք ուրախ կլինեինք»,- ասել է Պուտինը նեղ կազմով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանն էլ է բախվում ճգնաժամերի, «նախ և առաջ, իհարկե, ուկրաինական ուղղությամբ», սակայն Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասի իրավիճակին, այդ թվում վերջին մի քանի տարիներին, թելադրում է նրան այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտությունը, «այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար»։

News.am