HRW․ Իսրայելական ավիահարվածները Եմենի տարածքում կարող են հավասարեցվել ռազմական հանցագործության
Եմենի տարածքին հասցվող իսրայելական ավիահարվածները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործության, կարծում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
Իսրայելը հուլիսի 20-ին հայտնել էր, որ իր ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել եմենյան հութիների ռազմական օբյեկտներին Հոդեյդայի շրջանում։ Գրոհն ուղղվել է նավթային օբյեկտների և էլեկտրակայանի դեմ։
HRW տվյալներով՝ գրոհի հետևանքով զոհվել է վեց մարդ, 80 հոգի վիրավորվել է։
Դա տեղի է ունեցել այն բանից մեկ օր հետո, երբ հութիների անօդաչուն հարվածել էր Թել Ավիվի տնտեսական կենտրոնին՝ սպանելով մեկ մարդու, ինչը, HRW-ի կարծիքով, նույնպես կարող է ռազմական հանցագործություն լինել։
Իսրայելական պատասխան ավիահարվածները Հոդեյդայի դեմ ներառել են երկու տասնյակ նավթապահեստներ և երկու նավահանգստային ամբարձիչ, ինչպես նաև էլեկտրակայանը Աս-Սալիֆ շրջանում, հայտնել է իրավապաշտպան կազմակերպությունը։
«Գրոհները անչափակից վնաս են պատճառել քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին։ Պատերազմի օրենքների լուրջ խախտումները, որոնք կատարվել են միտումնավոր, այսինքն՝ դիտավորյալ կամ անզգուշության պատճառով, ռազմական հանցագործություններ են»,- ընդգծվել է Human Rights Watch-ի հայտարարությունում։
News.am