Ռուսաստանն ու Ադրբեջանը նավթամթերքների տեղափոխման համար ժամանակակից լցանավեր կստեղծեն

Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսում են ժամանակակից լցանավեր ստեղծել նավթամթերքների փոխադրման համար, ինչը զգալիորեն կբարձրացնի էներգառեսուրսների մատակարարումը համաշխարհային շուկաներ:

Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքներից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսական միացյալ նավաշինական ընկերությունը, ինչպես դրա մասին նշեց նաև {Ադրբեջանի} նախագահը, Բաքվի նավաշինական գործարանի հետ միասին սկսում են նավթամթերքների տեղափոխման համար ժամանակակից գետ-ծով դասի լցանավերի արտադրությունը։ Դրանց օգտագործումը, ներառյալ՝ Ազով-Սև ծով և Կասպից ծով երթուղիներում, զգալիորեն կբարձրացնի էներգառեսուրսների մատակարարումը համաշխարհային շուկաներ»,- շեշտել է Պուտինը։

News.am