2024-08-24 10:04
Լրատվական գործակալություններ
Վրեժ «Կրոկուսի» համար. Վոլգոգրադի ուղղիչ գաղութը գրավածները պարզաբանել են իրենց գործողությունները
Վրեժ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչների համար. այսպես են բացատրել իրենց գործողությունները Վոլգոգրադի ուղղիչ գաղութը գրաված ծայրահեղականները։ Դրա մասին գրում է SHOT-ի թելեգրամյան ալիքը։
«Ուսումնասիրվում է վարկածն, ըստ որի դանակները, որոնցով բանտարկյալները հարձակվել են գաղութի անձնակազմի վրա, ձեռք են բերվել անմիջապես քրեակատարողական գաղութի տարածքում՝ կաշառքի դիմաց»,- նշել է ալիքը։
Վոլգոգրադի մարզում ուղղիչ գաղութում պատանդ վերցնելու ժամանակ սպանվել է գաղութի չորս աշխատակից։ Հանցագործները չեզոքացվել են:
News.am