ԵՄ երկրների պաշտպանական ծախսերը հասել են 300 միլիարդ եվրոյի
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ երկրներն ավելացրել են պաշտպանական ծախսերը՝ 200 միլիարդ եվրոյից հասցնելով 300 միլիարդ եվրոյի։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Պրահայում ընթացող անվտանգության համաժողովում։
«Պատերազմի սկզբից ի վեր մենք արդեն հասել ենք աննախադեպ առաջընթացի: Անդամ երկրներն ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը՝ մինչև պատերազմը 200 միլիարդ եվրոյից այս տարի հասցնելով գրեթե 300 միլիարդ եվրոյի»,-ասել է նա:
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ «ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը նույնպես քայլ է արել դեպի նոր իրականություն»։
«Մենք վերագործարկել ենք արտադրական գծերը, նոր պատվերներ ենք կատարել և կրճատել ենք բյուրոկրատիան՝ ավելի ու ավելի շատ արտադրելու համար: Բայց դա բավարար չէ: Իրականությունն այն է, որ նույնիսկ եթե եվրոպացիները լուրջ վերաբերվեն անվտանգության ներկայիս սպառնալիքներին, միևնույնն է՝ մեր պաշտպանական արդյունաբերությունը վերակառուցման համար ժամանակ և հսկայական ներդրումներ կպահանջվեն»,-հավելել է նա։
Panorama.am