Արցախի ՄԻՊ․ Փաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից

Թե ինչու Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց բաքվում պահվող գերիների մասին, իրեն պետք է հարցնել, բայց նաև առիթ ունեցել ենք խոսելու, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը կարևորագույն առիթ էր այս բացառապես հումանիտար բնույթի հարցը բարձրաձայնելու համար և ևս մեկ անգամ բարձրագույն միջազգային ատյանից միջազգային հանրության ուշադրությունը դրա վրա գհրավիրելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի գրասնեյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Մյուս կողմից մենք տեսանք, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բանաձևերում արտահայտվեց գերիների, պատանդների ևանհետ կորածների ճակատագրի հարցը: Հայաստանը պետք է առավել ակտիվ քայլեր ձեռնարկի միջազգային հարթակում այս հարցը առավել բարձր հնչեցնելու համար՝ երկկողմ ու բազմակողմ բոլոր գործիքների կիրառմամբ: Դրանով է պայմանավորված, որ մեր ակցիաների հասցեատերերի շարքում ընդգրկել ենք Հայաստանի ԱԳՆ-ին»,-ասաց նա:

Նա հավելեց, որ երբ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները համապատասխան ակտիվ քայլեր չեն ձեռնարկում, իրենք պետք է հանրային ճնշման արդյունքում այդ հարցը բերեն օրակարգ:

«Ունենալով գերիներ և չճտված ճակատագրեր անհետ կորածների մասով, գնալ և մասնակցել COP29-ին, Հայաստաբնի կողմից անընդունելի քայլ կլինի»,- հայտարարեց գեղամ Ստեփանյանը:

News.am