Կառավարությունն ամեն ամիս նոր պարտք է վերցնում. ՀՀ պետական պարտքն այս պահին 5 տրիլիոն դրամ է

Կանխատեսվում է, որ 2024 թվականի վերջում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 49.8 տոկոս, լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

2025 թվականի վերջում, նրա խոսքով, ակնկալվում է 53.5 տոկոս։

ՀՀ պետական պարտքն այս պահի դրությամբ 5 տրիլիոն դրամ է։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ պետական պարտքի բացարձակ մակարդակը էական չէ, էական է դրա համեմատությունը ՀՆԱ-ի հետ։

«Պետական պարտքը կարող է ավելանալ ու պակասել՝ տարբեր կարիքներից ելնելով»,- նշեց Ֆինանսների նախարարը՝ ընդգծելով, որ կառավարությունն ամեն ամիս նոր պարտք է վերցնում։

Aysor.am