Արդեն տանն է. Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որը 2 ամիս բուժում էր ստանում Միքայելյան համալսարանական հիվանդանոցում, դուրս է գրվել և արդեն տանն է։ Tert.am Life-ի հետ զրույցում հայտնել է Հրանտ Թոխատյանի կինը` դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

«Տրամադրությունը լավ է, ամեն ինչ նորմալ է: Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- ասել է դերասանուհին։

Թոխատյանի կինն այլ մանրամասներ չի հայտնել դերասանի առողջական վիճակի մասին։ Նա ընդգծել է, որ կարևորը Թոխատյանի տրամադրությունը լավ է:

Նշենք, որ դերասանի հիվանդության մասին տեղեկություն հայտնվեց նախորդ տարի։ Լրատվամիջոցները գրում էին, որ Թոխատյանը սրտի վիրահատության է տարել, սակայն հետագայում առողջական նոր խնդիրներ են առաջացել, և նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժվելու։ Տեղեկություններ կային նաև, որ դերասանի մոտ առկա է օնկոլոգիական հիվանդություն։

Թոխատյանն ակտիվորեն մասնակցել է ոչ միայն հայկական, այլև ռուսական կինոնախագծերում և լայն ճանաչում ձեռք բերել Ռուսաստանում։ Մինչև հիվանդությունը նա նկարահանվել է «Ցտեսություն, Ամերիկա» ֆիլմում։

Sputnik Արմենիա