2024-11-26 11:04
Լրատվական գործակալություններ
ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարները հավաքվել են ՌԴ-ում
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունից տեղեկացրել են, որ նիստի մասնակիցները քննարկելու են համատեղ աշխատանքի արդյունքները, հետագա փոխգործակցության առաջնահերթությունները։
Խորհրդակցությանը նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը:
Sputnik Արմենիա