2024-11-26 12:24
Լրատվական գործակալություններ
ԱԴԾ․ ԱՄՆ-ը ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում և այն վերածել էժան ռեսուրսային բազայի
Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում և Համագործակցության տարածքը վերածել էժան ռեսուրսային բազայի, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն զլանում դիմել ամենաանախորժ մեթոդներին՝ իրականացնելու համար իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները։ Մեր դեպքում դա Համագործակցությունը քաոսի և էժան ռեսուրսային բազայի վերածելն է»,- ասել է Բորտնիկովը Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունում։
News.am