Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, - հայտարարել է դիվանագետը,– նիստը հայկական կողմի խնդրանքով կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, բայց կնախագահի ՀՀ վարչապետ Փաշինյանը»:
ՌԴ նախագահի օգնականը հավելել է` հրավերներն ուղարկվել են։
Միաժամանակ Ուշակովը հաստատել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը զգուշացրել է, որ դեմ չէ նիստում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:
Նա նշել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում հայ գործընկերների` արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը, սակայն Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները:
«ՀԱՊԿ-ի աշխատանքին ֆիզիկապես վերադառնալու համար դռները բաց են, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն իրենց համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում», - հավելել է Պուտինի օգնականը:
Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում: Միջոցառմանը, բացի գագաթնաժողովը հյուրընկալող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևից, կմասնակցեն ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը:
Sputnik Արմենիա