2024-11-28 13:02
Լրատվական գործակալություններ
ID bank-ը 2 մլն դոլարով ձեռք կբերի պետական շենք Երևանի կենտրոնում
Կառավարությունը որոշել է ID bank-ին օտարել Ջրային կոմիտեին պատկանող ավելի քան 1000 քմ մակերեսով շենքը, որը գտնվում է բանկի գլխամասային գրասենյակի հարևանությամբ։ Գործարքի արժեքը կազմում է շուրջ 2.05 մլն դոլար, իսկ բանկը պարտավորվել է լրացուցիչ 385 հազար դոլարի ներդրումներ կատարել մինչև 2026 թվականը։
Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում քննարկվող որոշման նախագծի համաձայն, բանկը շենքը ձեռք է բերում իր հեռահար և մոբայլ բանկային ծառայությունների ընդլայնման նպատակով։ Բացի այդ, ID bank-ը պարտավորվել է մինչև 256 հազար դոլար ներդնել Ջրային կոմիտեի նոր գրասենյակների վերանորոգման համար, որոնք կտեղակայվեն Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող շենքի 4-րդ և 5-րդ հարկերում։
Verelq.am