2024-11-28 16:55
Լրատվական գործակալություններ
ԲԴԽ-ն դեռ նախագահ չունի․ ընտրությանը որևէ թեկնածու բավարար ձայն չի հավաքել
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությանն այսօր որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ։ Տեղեկությունը հայտնում է դատական իշխանությունը։
Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը։
«ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը»,- ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա