ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շարունակում ենք Հայաստանը դիտարկել որպես դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես դաշնակից՝ չնայած կառույցի միջոցառումներին Երևանի չմասնակցելուն: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Աստանայում ընթանում է Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կազմակերպության երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության սառեցման մասին, կրկին չի մասնակցում գագաթնաժողովին, սակայն հայտարարել է, որ չի առարկում նախատեսված փաստաթղթերի ընդունմանը:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ–ի աշխատանքներին լիարժեք մասնակցելուն։ Իհարկե, Հայաստանի դիրքորոշումը ևս քննարկվել է այսօրվա Հավաքական անվտանգության խորհրդի նիստում», – ասել է Տասմագամբետովը։
Sputnik Արմենիա