2024-12-03 09:01
Լրատվական գործակալություններ
Ռուսական խոշոր մանրածախ ցանցը մտադիր է վաճառքի կետեր բացել Հայաստանում
Մանրածախ առևտրի Modi ցանցը մտադիր է 2025 թվականին բացել 100 նոր խանութ, ինչպես նաև մուտք գործել Բելառուսի և Հայաստանի շուկաներ, РИА Новости-ին հայտնել են ընկերությունից։
«2025 թվականին Modi մանրածախ ցանցը նախատեսում է բացել 100 նոր կետեր, այդ թվում՝ մանրածախ վաճառքի համար նոր երկրներում՝ Բելառուսում և Հայաստանում, այդպիսով հասնելով միջազգային մակարդակի»,- ասված է ընկերությունում։
Ներկա պահին Modi-ն ավելի քան 170 սեփական խանութ է բացել Ռուսաստանի 56 քաղաքներում, միաժամանակ զարգանում է Ֆրանչայզինգային ցանցը։
News.am