Թյուրքագետ․ Երեկ հայկական ազգանուններով մի քանի մարդ Բաքվին խոստանում էր չպայքարել վերջինի դեմ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

«Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդ արդարացնում էր Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործություններն ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինի դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»:

Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները: Այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք: Հայաստանի ԱԳՆ և որևէ այլ պետական հիմնարկ, բնականաբար, ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի: Ինչու՞: Լավ գիտեք»:

Aysor.am