Հայաստանն ամրագրել է 2027 թվականի Ծանրամարտի ԱԱ-ն անցկացնելու իրավունքը

Հայաստանն ամրագրել է 2027 թվականի Ծանրամարտի ԱԱ-ն անցկացնելու իրավունքը, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Համապատասխան փաստաթուղթը Մանամայում ստորագրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա նախօրեին ներկա է գտնվել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին՝ Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով։

Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել են նաև ԱԱ-ի ժամանակ երկկողմ պարտավորությունները, հաստատվել է 2025 թվականի պատանիների և երիտասարդների ԱԱ-ն Լիմայում, իսկ մեծահասակներինը՝ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացելու, ինչպես նաև մեծահասակների 2026 թ. ԱԱ-ն Չինաստանում կազմակերպելու որոշումերը:

Նշվել է, որ, ըստ էության, Հայաստանը 2027-ին դառնալու է մարզական խոշոր կենտրոն, քանի որ բացի ծանրամարտի աշխարհի առաջնությունից Երևանում կանցկացվեն նաև Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային 10-րդ խաղերը, մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը և այլն:

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Armenia Today