Արամյան․ Հասարակությունը համախմբող գաղափարախոսությունը կրճատում է պետության ծախսերը

Նպատակասլաց ընկերություններն այսօր շատ ավելի արդյունավետ արդյունքների են հասնում՝ դրա վրա ավելի քիչ ռեսուրսներ ծախսելով, քանի որ այս դեպքում աշխատանքի արտադրողականությունը մեծանում է։ Նույնը վերաբերում է հասարակությանը. եթե հաջողվում է հասարակությունը համախմբող գաղափարախոսություն ներդնել, պետությունն ավելի քիչ ռեսուրսներ է ծախսում նպատակին հասնելու համար։ Դրա մասին «ԱՐԱՐ» հիմնադրամի ստեղծման 10-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ նշել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Այսօր մենք տեսնում ենք հակառակը, մեզ շարունակ ասում են, որ մենք թույլ ենք: Սա հանգեցնում է նրան, որ անհրաժեշտևթյուն է ծագում ավելի շատ ռեսուրսներ ծախսել, որպեսզի մարդիկ չլքեն երկիրը և գնան բանակ՝ ծառայելու»,- ​​հավելել է նա:

Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները դարձել են մրցակցության միջոց, իսկ մրցակցությունն ինքնին հանգում է արագ և արդյունավետ որոշումների ընդունման։

«Այսօր մենք բախվում ենք արագ որոշումներ ընդունելու խնդրին»,-եզրափակել է Արամյանը։

News.am