ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է

ԵՄ դիվանագիտության նոր ղեկավար Կայա Կալասը արձագանքել է Սիրիայում իշխանափոխությանը՝ տեղի ունեցածն անվանելով «դրական և երկար սպասված իրադարձություն»։

«Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է: Դա ցույց է տալիս նաև Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը։ Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում անվտանգության ապահովումն է։ Ես աշխատելու եմ բոլոր կառուցողական գործընկերների հետ Սիրիայում և տարածաշրջանում»,- գրել է Կալասը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

Նա նաև հայտնել է, որ սերտ կապեր է պահպանում տարածաշրջանի երկրների նախարարների հետ։

«Սիրիայի վերակառուցման գործընթացը երկար և դժվար է լինելու, և բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն կառուցողական փոխգործակցությանը», - հավելել է նա։

News.am