Լլոյդ Օսթինը և Յաշար Գյուլերը կոչ են արել զերծ մնալ թեժացումից Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա թուրք գործընկեր Յաշար Գյուլերը կիրակի հեռախոսազրույցի ընթացքում նշել են Սիրիայում հետագա թեժացումից, ինչպես նաև ԱՄՆ ուժերի և նրանց գործընկերների համար վտանգից խուսափելու անհրաժեշտությունը։ Այս մասին նշվել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ երկու երկրների պաշտպանության նախարարները «քննարկել են իրադարձությունները Սիրիայում»։ Օսթինն «ընդգծել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սիրիայում տարբեր կազմակերպությունների հայտարարություններին և գործողություններին»։ Նախարարները «համաձայնել են, որ այդ խմբերը պետք է քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման քայլեր անեն, այդ թվում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար, ինչպես նաև հետևեն միջազգային հումանիտար նորմերին»։
Օսթինը և Գյուլերը «հաստատել են ԱՄՆ և Թուրքիայի սերտ համագործակցության կարևորությունը՝ հետագա թեժացումը կանխելու նպատակով՝ խուսափելով որևէ վտանգից ԱՄՆ ուժերի և նրա գործընկերների համար», ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով»։ Պենտագոնի ղեկավարը «ընդունել է Թուրքիայի հիմնավորված երկյուղները անվտանգության ոլորտում և քննարկելէ ԻՊ և տարածաշրջանում թշնամական այլ խաղացողների սպառնալիքը»։
News.am